Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք է դրված. պաշտպանները դիմել են դատարան (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր քննվում էր նախկին փոխվարչապետ, «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Արմեն Գևորգյանի ամբողջ գույքի և բանկային հաշիվների վրա արգելանք դնելու որոշման դեմ բողոքի քննությունը:

«Մարտի 1-ի գործով» քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը գույքի վրա արգելանք դնելու որոշում է կայացրել դեռևս 2018 թվականի օգոստոսի 21-ին: Այս որոշման դեմ Գևորգյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատախազություն, սակայն գործով հսկողություն իրականացնող դատախազը մերժել է այն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Դատարանում պաշտպանները բողոքարկում են և՛ քննիչի, և՛ դատախազի որոշումները: