Շքեղ կանանց ութ սովորություն

1. Երեկոյան ընտրեք, թե վաղն ինչ եք հագնելու։ Ոճային կանայք իսկապես այդպես են անում։ Չէ՞ որ 10 րոպեում՝ տանից դուրս գալուց առաջ եւ խուճապի մեջ, հնարավոր չէ ճիշտ հագուստ ընտրել։

2. Բավականին ժամանակ հատկացրեք ձեր նախապատրաստվելուն։ Դա նշանակում է ժամանակին արթնանալ՝ ներկայանալի տեսք ունենալուն նախապատրաստվելու համար (գեղեցիկ սանրվածք, որակյալ դիմահարդարում, ոճային աքսեսուարներ)։

3. Ճիշտ ներքնազգեստ ընտրեք։ Նախ, դա ձեր ինքնավստահության հիմքն է։ Երկրորդ, ներքնազգեստը պետք է համապատասխանի ձեր հագուստին։ Կամ եթե ներքնազգեստը մի փոքր ցուցադրելու խնդիր կա, ապա այն պետք է համապատասխանաբար ընտրված լինի։

4.  Ոգեշնչվե՛ք այլ ոճային կանանցով։ Օգտակար է նաեւ ուսումնասիրել հայտնիների ոճը։ Սակայն կարող եք ոգեշնչվել ձեր գործընկերներից, բլոգերներից, ինչու չէ նաեւ Վիկտորյա Բեքհեմից։

5. Համապատասխան հագնվեք։ Ոճային տեսք ունենալ նշանակում է  համապատասխանել եղանակին, դրությանը, միջոցառմանը՝ կախված՝ ուր եւ ինչու եք գնում։

6. Հագե՛ք միայն այն, ինչը չափսերով հարմար է ձեզ։ Իհարկե, նույնիսկ ամենաոճային կանայք մի քանի ջինսե տաբատներ ունեն, որոնցում երազում են «տեղավորվել»,սակայն չեն կրում դրանք։ Որքան էլ հագուստը ձեզ դուր գա, եթե այն ձեր չափսերին չի համապատասխանում, մոռացե՛ք այդ մասին։

7. Համալրե՛ք ձեր կերպարը մեկ թանկարժեք իրով։ Երբեւէ զարմացե՞ք եք, թե ինչպես որոշ կանայք կարող են շքեղ տեսք ունենալ ամենասովորական հագուստներով։ Իհարկե, շատ բաղադրիչ տարրեր են առկա, օրինակ՝ գեղեցիկ կաշվե գոտին, էլեգանտ ականջօղեր, բրենդային պայուսակ եւ այլն։

8. Ընտրե՛ք կատարյալ աքսեսուարներ։ Սակայն ոճային կանայք երբեք չեն չարաշահում դրանք։

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *