10 խորհուրդ, որոնք ձեզ կօգնեն որակյալ իրը տարբերել կեղծից

Որպեսզի կարողանաք վատ որակի իրը տարբերել լավից, EnterTrain-ը ներկայացնում է 10 խորհուրդ, որոնք կօգնեն իզուր փող չծախսել:

 

 

 

 

1. Բամբակի որակը ստուգեք՝ այն բռունցքով սեղմելով

Մի քանի վայրկյան սեղմեք, բաց թողեք: Եթե գործվածքը նմանվի ճմլված թղթի, ուրեմն այն մշակված է հատուկ նյութով, որ իրը պահպանի ձևը: Այդպիսի հագուստն առաջին լվացքից հետո լաթ կդառնա:

2. Կարերը քաշեք բաց տեղերը տեսնելու համար

Լավ որակի իրերը կիպ կարեր ունեն: Եթե կարը տարածվի, հագուստը կեղծ է:

3. Խուսափեք բաց շղթաներից

Աշխատեք գնել հագուստ մետաղական փակ շղթայով, դրանք ամենահուսալին և երկարակյացն են:

4. Ստուգեք, որ հագուստը բավականաչափ ներսի ծալ ունենա

Տաբատներն ու կիսաշրջազգեստները պետք է մեծ ծալ ունենան՝ մինչև 4 սմ, շապիկները, վերնաշապիկները քիչ ավելի փոքր՝ մոտ 2 սմ:

5. Մի քիչ ձգեք գործվածքը

Որակյալ գործվածքը միշտ պահում է ձևը: Եթե ձգելուց հետո կտորը կորցնի ձևը, էժան և անորակ ապրանք է:

6. Համոզվեք, որ շղթաների երկարությունները համընկնում են

Կիսաշրջազգեստների, շրջազգեստների կամ ցանկացած այլ հագուստի շղթան պետք է համաչափ լինի և երկու մասերը նույն գույնն ունենան:

7. Ուշադրություն դարձրեք պիտակին

100%-անոց բամբակը կարող է արագորեն «նստել» լվացքից հետո: Ուստի պետք է ընտրել հագուտ (մոտ 5-30%) արհեստական գործվածքով:

8. Համոզվեք, որ կարերն ու թելերը համընկնում են

9. Ստուգեք կոճակները և դրանց անցքերը

Կոճակները պետք է հուսալիորեն կարված լինեն, թելերը դուրս ընկած չլինեն:

10. Նայեք ներկին ճկման տեղում

Եթե ներկը ճկվող հատվածներում գունաթափված է, իրը վատ որակի է:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Աղբյուրը

 

loading...

loading...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *